,,Առաջին անգամ ընտրող”

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի և Եվրամիության համատեղ մշակած <<Առաջին անգամ ընտրող>> իրազեկման ծրագրի շրջանակներում Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցում անցկացվեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունը:

,, Առաջին ընտրող,, միջոցառման առաջին փուլ

Ապրիլի 19-ին Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թ.2 ավագ դպրոցում իրականացվեց ,, Առաջին ընտրող,, միջոցառման առաջին փուլը, որին մասնակցում էին դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները : Իրականացվելու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրություն: Նախապես ընտրվել էին 5 թեկնածուներ. նրանք կազմել էին ընտրական ծրագրեր, որոնք ներկայացվեցին քարոզարշավի ընթացքում: ՀՀ Ազգային ժողովի թեկնածուներին տրվեցին հարցեր: